Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը՝ առաջնորդությամբ Արևելքի Ասորի Եկեղեցու պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու, Կալիֆորնիայի (ԱՄՆ) Արևելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ և Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելի:
ԻՊ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը իրենց գործողությունները ակտիվորեն համակարգել են թուրքական բանակի հետ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քանլընը:
ԵՄ 27 պետությունները ընդառաջել են Միացյալ Թագավորության խնդրանքին` երկարաձգել բրեկզիտի վերջնաժամկետը մինչև 2020-ի հունվարի 31-ը՝ Twitter-ում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: Այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:
Վերականգնման փուլում է Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
Լիբանանում հակակառավարական ցույցերի շրջանակում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ցուցարարները, միմյանց ձեռք բռնելով, կենդանի շղթա են կազմել՝ տեղեկացնում է Reuters-ը: Շղթան ձգվել է 171 կմ երկարությամբ՝ հյուսիսից հարավ:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...